|
|
|
|
|
|
Որտե՞ղ է շշալցվում "Բյուրեղ"-ը:
"Բյուրեղ"-ը շշալցվում է Ջերմուկ առողջարանային քաղաքում` իրեն պատկանող Թիվ 1 առանձին աղբյուրից:
Ի՞նչ առավելություններ ունի "Բյուրեղ"-ը մնացած շշալցված ջրերի նկատմամբ:
Հայաստանում շշալցվող ջրերի ճնշող մեծամասնությունը սնվում են քաղաքային ջրամատակարարման ցանցերից, իսկ "Բյուրեղ"-ը շշալցվում է ուղղակի աղբյուրից (խողովակաշարը չի առնչվում քաղաքային ցանցի հետ):
Աղբյուրի շրջակայքում արդյունաբերական օբյեկտներ չկան: "Բյուրեղ"-ում բացառվում է վնասակար քիմիկատների, ինչպես նաև ցինկի, կապարի միացությունների առկայությունը:
"Բյուրեղ"-ը ամենափափուկ և ամենահագեցնող շշալցվող ջուրն է Հայաստանում` աղային միացությունների ցածր պարունակության շնորհիվ:
Ինչպիսի՞ ֆիլտրացիա է անցնում "Բյուրեղ"-ը:
Նախքան բարձրորակ ուլտրամանուշակագույն և եռաստիճան մեմբրանային ֆիլտրացիա անցնելը, "Բյուրեղ"-ի աղբյուրը սնուցող տեղումնային ջրերն անցնում են բնական ֆիլտրացիա 30մ. հզորությամբ բազալտի միջով:
Ֆիլտրացիայի և շշալցման յուրաքանչյուր փուլում "Բյորեղ"-ը ենթարկվում է անալիզի Հայաստանում նախադեպը չունեցող գերհագեցած լաբորատորիայում, որը նույնպես գտնվում է Ջերմուկ քաղաքում:
|
|
|
|